ŷ

Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

28 views
Դեկտեմբեր 2016 > Դեկտեմբեր. Սկանդինավյան գրականություն

Comments Showing 1-15 of 15 (15 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1130 comments Mod
Տոներն են մոտենու՜մ

Դեկտեմբերին կարդալու ենք սկանդինավյան գրականության որևէ նմուշ։ Կապ չունի՝ որ դարաշրջանի։ Քանի որ Սկանդինավիան սահմանելը վիճելի հարց է, եկեք որոշենք, որ ուղղակի գրքի օրիգինալը պետք է գրված լինի սկանդինավյան որևէ լեզվով (նորվեգերեն, դանիերեն, շվեդերեն, իսլանդերեն, ֆարոերեն)։

Իմ առաջարկներն են.
Johannes V. JensenKongens fald-ը։ Վերնագրից մի վախեցեք, գիրքը հաստատ անգլերեն կա։ Անգլերեն վերնագիրը՝ The King's Fall: Չգիտեմ ինչու Գուդրիդսը չի բերում։ Առաջարկում եմ, որովհետև հեղինակը Նոբելյան մրցանակակիր է, ամենահայտնի դանիացի գրողներից է (հա, Անդերսենից ու Կիրկեգորից բացի ուրիշներն էլ կան):

Majgull AxelssonApril Witch-ը։ Ժամանակակից շվեդ գրականության լավագույն նմուշներից է։

Դուք էլ ձեր գրքերն առաջարկեք։ Քվեարկությունը կբացվի նոյեմբերի 27-ին։


message 2: by Ա� (last edited Nov 22, 2016 12:03PM) (new)

Ա․ Հ․ Ճիշտն ասած մի քանի շաբաթ է, ուզում եմ ինչ-որ դետեկտիվ կարդամ, բայց անընդհատ հերթը դրան չի հասնում: Էդ պատճառով առաջարկում եմ դեկտեմբերին միասին մրսել Ռեյկյավիկյան նուարում Arnaldur IndriðasonJar City-ի հետ:

Թեև սա ցիկլի երրորդ գիրքն է, բայց վեպերը միմյանց չեն շարունակում, էնպես որ կարելի է սկսել թեկուզ վերջինից: Գիրքը թարգմանված է և անգլերեն, և ռուսերեն, ինչպես նաև էկրանավորված է:


message 3: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1130 comments Mod
Հեհե, էս երկրորդի կինոն մի քանի օր առաջ եմ տեսել :D


message 4: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1130 comments Mod
Ամերիկյանը


message 5: by Siranush (last edited Nov 24, 2016 05:37AM) (new)

Siranush | 50 comments Ես առաջարկում եմ նոբելյանակիրների կարդալ�
1�Sigrid Undset - Gunnar's Daughter
2�Pär Lagerkvist - The Sibyl


message 6: by մառա (new)

մառա առաջարկում եմ սկանդինավյան դիցաբանություն՝
The Poetic Edda կամ The Elder Eddas of Saemund Sigfusson; and the Younger Eddas of Snorre Sturleson


message 7: by Tatevik (new)

Tatevik | 23 comments Լարսոնի գրքերը տար ա սկզբին եմ կարդացել, բայց մեծ հաճույքով մի անգամ էլ կկարդամ: Մի շնչով կարդացվում են:


message 8: by արմին (last edited Nov 26, 2016 05:41AM) (new)

արմին (tanamasi) Tarjei Vesaasից The Ice Palace եմ կարդացել։ Հեքիաթային, մոգական գիրք ա, առանց կախարդանքի ու չլինելով հեքիաթ։ Բնությունը ոնց որ առանձին գործող անձ լինի, մինչդեռ անտրոպոմորֆացված չի։ Հարաբերությունները ներկայացված են խորությամբ ու իրենց ամբողջ բարդությամբ՝ առանց դա կարդացողի աչքը խոթելու։
Նենց որ ուզում եմ հեղինակից էլի մի բան կարդալ։

Առաջարկում եմ The Bridgesը
մինչև 200 էջ ա։

What you want most you push away from you.
You want more than you care to admit.


message 9: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1130 comments Mod
Վեսոսի «Թռչուններն» եմ կարդացել, էլի տենց հեքիաթային ու մոգական գիրք ա։ Ոտքով-ձեռքով համաձայն եմ իրանից երկրորդ գիրք կարդալուն։


message 10: by արմին (new)

արմին (tanamasi) Byurakn wrote: "Վեսոսի «Թռչուններն» եմ կարդացել, էլի տենց հեքիաթային ու մոգական գիրք ա։ Ոտքով-ձեռքով համաձայն եմ իրանից երկրորդ գիրք կարդալուն։"

^_^


message 11: by Marat (new)

Marat M. Yavrumyan (marat-yavrumyan) | 24 comments որոշեք, ես էլ կմիանամ, բայց շվեդներին ու ոչ էն տատուով աղջկան։)


message 12: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1130 comments Mod
Մարդիկ, ու՞ր եք։ Եկեք-միացեք քվեարկությանը։ Պասիվության պատճառով մի քանի օրով երկարացրի։

/poll/show/1...


message 13: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
մերսի երկարացնելու համար, ես լրիվ ժամանակի զգացողությունը կորցրել եմ վերջերս: Բայց email-ով քվեարկելու հրավեր ուղարկե՞լ ես: Ինձ կարծես չի հասել:


message 14: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1130 comments Mod
Հա, ոնց որ ուղարկել եմ։ Մի հատ էլ ուղարկեմ։


message 15: by արմին (new)

արմին (tanamasi) Հա, ինձ էլ չի հասել։


back to top